Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը, հայտնվել վտանգավոր եզրագծի վրա ու սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացին իրեն ցած է նետել։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 63-ամյա Սամվել Հ.-ն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ