Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 150 երեխայի հատկացրել է 120 մլն դրամ

Այսօրվա դրությամբ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել 150 երեխայի եւ երիտասարդի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ մինչեւ օրս բուժում ստացողներին 120 միլիոն դրամի չափով գումար է հատկացվել:

«Ցավոք սրտի, դիմողների թիվն ամեն օր աճում է: Հերթագրման խնդիր չունենք, որովհետեւ որեւէ մեկին չենք մերժում, միայն մեր պահանջն է, որ արյան քաղցկեղ ունեցող անձինք լինեն 0-ից 25 տարեկան»,-ասաց Էսթեր Դեմիրճյանը՝ նկատելով, որ գրանցման համար որոշակի գործընթաց ունեն, որը, սակայն, 3-ից 4 օր է տեւում, ոչ ավելի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ