Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում։ Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ լինեն: Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոնից:

Այս մասին գրել է թուրքական մամուլը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմում մեծ փոփոխություններ են սպասվում, և, ամենայն հավանականությամբ, միաժամանակ վերադասավորումներ կլինեն նախարարների կաբինետում։ Կուսակցության աղբյուրները նշում են, որ առնվազն հինգից վեց նախարար կարող է փոխվել:

Պաշտոնները կպահպանեն երկրի փոխնախագահը, ֆինանսների նախարարը, արտաքին գործերի եւ ազգային պաշտպանության նախարարներ Հաքան Ֆիդանը, Յաշար Գյուլերը, ինչպես նաեւ բնապահպանության և քաղաքաշինության նախարարները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ