Պետք է ցույց տալ, թե մենք 1 տարվա ինչ կարող ենք անել, որը նախկինները չարեցին 30 տարվա մեջ։
Քաղաքագետ Կայծ Մինասյանը վստահ է, որ հնարավոր է 1-2 տարվա ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններում թռիչքաձև զարգացում ապահովել։ Տնտեսական զարգացումը և հայ-արևմտյան տնտեսական հարաբերությունները Հայաստանի զարգացման հիմնական գործիքը պետք է լինեն։ Քաղաքագետը միաժամանակ կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը։
Քաղաքագետը կարևորում է տարածաշրջանում խաղաղությունը, որը կարող է նպաստել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում էլ կարող են դրական ազդեցություն ունենալ Ֆրանսիան և Թուրքիան։
«Առաջարկում եմ, որ Ֆրանսիան և Թուրքիան ներգրավվեն որպես միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Եթե Ֆրանսիան և Թուրքիան որպես միջնորդ ներկա գտնվեն և փորձեն աջակցել խաղաղությանը, կարող ենք հույս ունենալ, որ խաղաղություն կապահովվի», — ասաց Կայծ Մինասյանն ու նկատեց․ «միամիտ պետք չէ լինել՝ վտանգ կա, բայց հայ ժողովուրդն ու ՀՀ իշխանությունները խաղաղություն են ուզում։ Հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում։ Սա է, որ դիմացի ուժերը չեն հասկանում»։
Մանրամասն՝ տեսանյութում