«2024 թվականը ես, այնուամենայնիվ, համարում եմ քաղաքական կյանքի, ներքաղաքական կյանքի առողջացման տարի, որովհետև, մանավանդ աշնանից սկսած, մենք կարողացանք մի այնպիսի գաղափար մտցնել ներքաղաքական կյանք, որը միտված է Հայաստանի հարատևությանը և տեսլականի պատկերացմանը»,- Civic.am-ի հետ զրույցում ամփոփելով 2024 թվականի քաղաքական տարին՝ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը։
Խոսելով 2024-ին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների և ընդդիմության գործողությունների մասին՝ Առնոլդ Բլեյանն ասաց. «Այդ ամեն ինչը տեղի ունեցավ մինչև «Եվրաքվեի» նախաձեռնությունը։ Իրենց քայլերթը դեպի Երևան և այդ նույն բազմահազարանոց ցույցը, որին մենք ականատես եղանք, դրան հաջորդած գործողությունները խոսեցին այն մասին, որ Բագրատ սրբազանը կամ Բագրատ Գալստանյանը, կամ Վազգեն Գալստանյանը՝ որպես քաղաքական հայտ ներկայացրած գործիչ, որպես արդեն իր սրբազան կարգը սառեցրած քաղաքական գործիչ, չկարողացվ դրսևորվել: Ի հայտ եկան նաև որոշ տեղեկություններ, որոշ հայտարարություններ, որոնք իրականությանը չէին համապատասխանում. խոսքը գնաց նրա մասին, որ ի վերջո նա սուտասան է, որովհետև բաներ խոսեց, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։
Նա հույս հայտնեց, որ մինչև 2026-ի ընտրությունները իշխանությունը իրավաքաղաքական գնահատական կտա նախորդ տարիներին իշխանությունն ուզուրպացրած ուժերին և դրանով արդեն նաև կօգնի այս քաղաքական ուժերին, որպեսզի իրենք չմտածեն՝ արդյոք գնա՞լ 2026 թվականի ընտրություններին, թե՞ ոչ. իրենք չեն կարողանա մասնակցել այդ ընտրություններին: 2026-ի ընտրություններին կմասնակցեն այն ուժերը, որոնք չեն մասնակցել ՀՀ-ի բզկտմանը, ՀՀ-ի դեմ տարվող քաղաքականությանը, և որոնք ունեն կարծիքներ ՀՀ-ի տեսլականի շուրջ։
Մանրամասն՝ տեսանյութում