Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է

Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «Mercedes» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ