Զախարովայի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Վաշինգտոնին անվանել է հին աշխարհի էներգետիկ շուկայի վերաբաշխման գլխավոր շահառու՝ հավելելով, որ ռուսական մրցակցային գազից հրաժարվելն ամենաբացասական կերպով ազդում է եվրոպական քաղաքների բնակիչների կենսամակարդակի վրա։

ԱՄՆ-ի քաղաքականության առաջին զոհը դարձել է եվրոպական խոշորագույն տնտեսությունը՝ ԳԴՀ-ն, որը ստիպված է բնական գազը գնել զգալիորեն ավելի բարձր գներով և կրճատել է մի շարք խոշորագույն ու լեգենդար արտադրություններ, հավելել է Զախարովան։

Նա նշել է, որ ամերիկյան հովանավորության համար ստիպված կլինեն վճարել նաև Եվրամիության երբեմնի տնտեսապես հաջողակ ու անկախ մյուս երկրները։

Հիշեցնենք՝ հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին Ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ-ն դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը դեպի ԵՄ երկրներ՝ հնգամյա տարանցման պայմանագրերի ժամկետը լրանալու պատճառով։

«Այս համաձայնագրերը երկարաձգելու ուկրաինական կողմի բազմիցս և միանշանակ մերժման պատճառով «Գազպրոմը» զրկվել է 2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից», – ասված է հայտարարության մեջ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ