Վարչապետ Փաշինյանին Սյունիքում ձեռագործ ժիլետ նվիրեցին

Սյունիքի մարզի Տաթև գյուղում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը։ Նրան համաժողովի ժամանակ նաև ժիլետ նվիրեցին, որը տարազի տեսք ուներ։

Տաթևում ընթացող ««Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կոչ արեց բոլորին՝ «Եկեք Սյունիք, ներդրում արեք Սյունիքում, միասին զարգացնենք Սյունիքը»։

Սյունիքի մարզպետի խոսքով՝ մարզային իշխանությունները կարող են և պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջև՝ երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չեն լինելու ավելորդ վարչարարություն, բյուրոկրատական քաշքշուկներ, բացասական իրողություններ, որոնք կխանգարեն ներդրումների համար ամուր հող ստեղծելուն։

Հունան Պողոսյանը նշեց՝ մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններ են՝ զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ «Ես կոչ եմ անում բոլորիս լինել հնարավորինս ակտիվ, հանդես բերել նախաձեռնողականություն, օգտվել այս հարթակից և ձեր քայլն անել հանուն Սյունիքի մարզի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ