Վերջին շրջանում Հայաստանում շատ է քբննարկվում հերոսության թեման, ի վերջո ով է կամ ովքեր են հերոսները: Այս մասին «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Մեր ավանդական ընկալումների մեջ հերոսությունը նախեւառաջ նույնացվում է նահատակության հետ, կամ նահատակությանը պատրաստ սխրանքի հետ եւ դա ճշմարիտ է:
Այո, հերոսությունը նախեւառաջ նահատակությանը պատրաստ խիզախության մասին է, բայց խաաղությունը եւս պետք է ունենա իր հերոսներին:
Պատերազմը տալիս է պատերազմի հերոսներ, խաղաղությունը տալիս է խաղաղության հերոսներ: Բայց եթե պատերազմի հերոսների հերոսության արդյունքում խաղաղության հերոսներ չեն ստեղծվում, անխուսափելիորեն` պատերազմի նոր հերոսներ են ստեղծվում, կամ նոր պատերազմի հերոսներ: Այսօր մեզ պետք են խաղաղության հերոսներ: Բոլորը, որոնք իրենց ջանքով, կամքով, աշխատանքով Հայաստանում բարիք են ստեղծում, խաղաղության հերոսներն են: Եվ այո, հարկ վճարող քաղաքացին հերոս է:
Եթե դու հարկ չես տալիս քո պետությանը, ստիպված ես լինելու հարկ տալ ուրիշի պետությանը: Հարկը պետություն ունենալու գինն է: Եթե դու չես վճարում այդ գինը, մի օր ստիպված ես լինելու վճարել պետություն չունենալու գինը, իսկ այդ գինն ավելի բարձր է, քան պետություն ունենալու գինը: Եվ այդ գինը միայն փողով չէ, որ վճարում ենք»,-ասել է Կոնջորյանը՝ հավելելով, որ հենց հարկ վճարողներն են, որ վառ են պահում Հայաստանի ապագայի կանթեղը: