ՌԴ բնակիչը «Ռուսկոյե լոտո» վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի: Ինչպես գրում է РБК-ն, այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։
«Նախնական տվյալներով՝ տոմսը, որը շահել է 1 միլիարդ ռուբլի, ձեռք է բերվել «Ստոլոտո» կայքում: Նշվել է Սախալինի մարզում գրանցված հեռախոսահամարը», — հայտնել է «Ստոլոտո» ընկերությունը, որին պատկանում է «Ռուսկոյե լոտո»-ն: Սա չորրորդ դեպքն է, երբ Ռուսաստանում բնակիչը վիճակախաղով 1 մլրդ ռուբլի է շահել։
Ընդհանուր առմամբ, ամանորյա խաղարկության շրջանակում հաղթող է դարձել 11,920,044 տոմս: Մրցանակային ֆոնդը կազմել է 3,65 մլրդ ռուբլի։ 90 մարդ շահել է ավելի քան 1 մլն, 81 մարդ՝ 123,457 ռուբլի։