Դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում. վիրավորներից մեկն Արջուտի վարչական ղեկավարն է

Հունվարի 1-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 01:50-ի սահմանում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանները:

«Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն: Տեղեկացվել է, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 44-ամյա Արտյոմ Բուլչիյանը:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով` վիրավորներից Դ. Հովհաննիսյանն Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ