22-ամյա վարորդը մեքենայով բախվել է երեք այլ ավտոմքենաների․ նա դեպքի վայրից դիմել է փախուստի

Հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։30-ի սահմաններում Ամիրյան 18 շենքի դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գասպարյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին, որն էլ տապալվել է և վնասել «BMW» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ «Toyota Camry»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և միայն պարեկների բացատրական աշխատանքի շնորհիվ է վերադարձել դեպքի վայր և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ