Աննա Հակոբյանը պարզաբանեց, թե ինչու են նախկին օլիգարխները նվիրատվություն կատարում իր հիմնադրամին

Աննա Հակոբյանն, ի պատասխան հարցին, ասաց. «Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ, որ ի վերջո ազատվենք  այդ համեմատականից, նախկինում եղած երեւույթները ներկա իշխանությունների եւ հարաբերությունների վրա պրոյեկտելուց, քանի որ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, քանի որ դա համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք, անտեղի ժամանակի կորուստ, անիմաստ ռեսուրսի վատնում։

Չկա այդպիսի բան եւ չի կարող լինել։ «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիներին նվիրատվություն անել ազատ են բոլորը»։

Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ նախկինում նվիրատվությունը պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին եղել է մոնոպոլիա, իսկ հիմա մարդիկ ազատ են նվիրատվություն կատարել թեկուզ հազար դրամով.

«Նախկինում հիմնադրամին նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, այսինքն՝ ոչ բոլորն են իրավունք եւ հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն անել։

Մենք առաջին օրվանից ասել ենք, որ չունենք այդպիսի բարդույթ ոչ նախկին մարդկանց եւ ոչ ապագա մարդկանց հետ կապված, մենք ներկայացնում ենք մեր արած աշխատանքն ու մեր նպատակները եւ բոլորի նվիրատվության համար շնորհակալ ենք, քանի որ դրանք ծառայելու են այդ նպատակին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ