Ինչու են մարդիկ տոներից հետո հայտնվում սթերսի, դեպրեսիայի մեջ. ինչպես է արտահայտվում այն. տեսանյութ

Ամանոր, բարձր տրամադրություն, արձակուրդային օրեր:

Տոները ուրախ իրադարձություններ են, որի ժամանակ մարդիկ փորձում են թոթափել աշխատանքային հոգնածությունը, ժամանակն անցկացնում են ընտանիքի և ընկերների հետ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ երբեմն բախվում են տոնական սթրես ասվածին:

Հոգեբան Նաիռա Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ կան նախատոնական և հետտոնական սթրեսներ:

«Նախատոնական սթրեսը ավելի շատ բնորոշ է կանաց, որովհետև հենց ուսումնասիրություններն են ցույց տվել՝ կանայք հիմնականում պատասխանատու են տոների նախապատրաստական, սննդային, ընտանիքի կազմակերպվածության, նվերների հետ կապված բոլոր հարցերով»,- ասում է նա:

Ըստ մասնագետի՝ տոնական դեպրեսիաները լինում են տարբեր տևողությամբ: Մարկանց որոշակի խումբ կարող է հետտոնական շրջանում ինքնակարգավորվել, որոշների մոտ էլ վիճակը ավելի է սրանում: Երկու դեպքում էլ նկատվում են վարքային փոփոխություններ:

Նաիռա Հարությունյանը նկատում է՝ հաճախ դեպրեսիաները սրվում են տոներից հետո, որովհետև, եթե Ամանորից առաջ լինում է ժամանակի սղություն, ապա դրանից հետո ավելի շատ ժամանակ է լինում, և բոլոր ամբարված խնդիրները գլուխ են բարձրանում:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ