Ինչ ուտեստներ են քաղաքացիները դնում Ամանորի սեղանին. ինչպես սնվել, որպեսզի չթունավորվել և չգիրանալ. տեսանյութ

Ամանորյա սեղանները ամենասպասվածն են. մրգի սիրահարները սպասում են գլխավոր մրգի՝ արքայախնձորի կտրմանը, մսի սիրահարները՝ տաք ու բուրավետ խոզի բդին, դոլմային ու նրբաբլիթներին, իսկ երեխաները՝ քաղցրեղենին:

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ պետք է զսպել անհագ ուտելու ցանկությունը, հակառակ դեպքում կմեծանա թունավորվելու հավանականությունը, գլուխ կբարձրացնեն ստամոքսի ցավը, փքվածությունն ու գիրանալու խնդիրը:

Միևնույն ժամանակ նա նկատում է՝ ոչ էլ պետք է բացարձակ չօգտվել տոնական սեղաններից:

Ըստ սննդաբանի՝ Նոր տարին չի վերաբերում սննդային սահմանափակումներին, այլ գիտակցաբար սնվելուն։ Կարևորը առողջ սննդամթերքի ճիշտ համակցումն է՝ հաշվի առնելով թարմությունը, սննդակարգի ժամերը և ճիշտ օգտագործումը:

Նոր տարվա սեղաններին կենդանական սպիտակուցները պետք է լինեն հավասարակշռված, եթե դա ավանդական պահքային սեղան չէ։

Բուսական ծագման սնունդը մսեղենի հետ համադրելիս սննդաբանը խորհուրդ է տալիս պահել ճիշտ բալանսը՝ օգտագործելով թե՛ բուսական, թե՛ կենդանական սպիտակուցներ։

Ինչ վերաբերում է ընդեղենին, այն ևս մինչ օգտագործումը բավականաչափ մշակում է պահանջում: Չի կարելի առանց լվացման և ջերմային մշակման մատուցել, հակառակ դեպքում կարող է օրգանիզմի համար վնասակար լինել:

Սննդաբանը խորհուրդներ է տվել, թե ինչպես Նոր տարվա սեղանին դրված ուտեստներից ճիշտ օգտվել, որը ներկայացված է ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ