Միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Տիգրան Ավինյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։

Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։

Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։

Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։

Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։

Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը»,- ասված է ուղերձում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ