«Հանկարծ չշշկռվեք». Նիկոլ Փաշինյանը՝ Սասնա Ծռերին

ՀՀ վարչապետ , «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությանը, թե այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու։

«Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, թե իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։

«Այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ