Քննարկվել են ՀՀ-ի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Ալեքսանդրիայի նահանգ աշխատանքային այցելության շրջանակներում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի առևտրի պալատի նախագահ Ահմադ Վաքիլի հետ: Հանդիպմանը մասնակցել է շուրջ 15 գործարար: Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։

Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ալեքսանդրիայի լոգիստիկ հնարավորությունները:

Պայմանավորվածություն է կայացել ակտիվացնելու գործարար շրջանակների միջև շփումներն ու պատվիրակությունների փոխայցելությունները՝ տնտեսական զարգացման ծրագրեր քննարկելու նպատակով:

Դեկտեմբերի 29-ին Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալեքսանդրիայի նահանգապետ Ահմադ Խալեդ Հասան Սայիդի հետ: Կողմերը բարձր են գնահատել հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների մակարդակն ու անդրադարձ կատարել մշակութային և միջմարզային համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Հանդիպման ավարտին Եգիպտոսում

ՀՀ դեսպանը ներկայացրել է առևտրի պալատում կայացած հանդիպման արդյունքները:

Աշխատանքային այցելության ավարտին Արմեն Սարգսյանն այցելել է Ալեքսանդրիայի գրադարան և «Անարատ հղիության» Հայ կաթողիկե եկեղեցի, մասնակցել Ալեքսանդրիայի «Պողոս-Պետրոս» Հայ առաքելական եկեղեցում մատուցված պատարագին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ