2024 թվականը ամփոփելով ու 2025 թվականի գալստին է սպասում նաև դերասանուհի Էվա Խաչատրյանը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասում է՝ տարին ավարտում է ներկայացումով։
«Բոլոր տարիներն են հագեցած եղել հետաքրքիր իրադարձություններով։ Շատ կարևոր է, որ դու ինքդ զգաս քո աճը, եթե զգում ես, ապա միանշանակ ստացվում է, որ ձեռքբերումների տարի է։ Բեղում տարի էր 2024-ը, լավ հանդիսատեսով, ստեղծագործական նախագծերով լի, շատ գոհ ու շնորհակալ եմ 2024-ին»,- ասաց նա։
Վերջինս 2025 թվականը դիմավորելու է տանը․ «Տաքուկ անկողնում ֆիլմ եմ նայելու, համեղ բաներ եմ ուտելու, այնուհետև կրկին ծանր գրաֆիկով անցնելու եմ աշխատանքային գրաֆիկին։ Բուռն աշխատանքային պրոցեսի մեջ եմ լինելու, գործելու եմ։ Ես սիրում եմ այդ շրջանը»։
Էվան այս տարի առաջնորդվելու է «Երբեք չհանձնվել» կարգախոսով։