«Էդ որ ասում են նստած չես կարա փող աշատես, սուտ ա, 5 հոգանոց յոգայի խմբակ ունեմ». Քոչարյանի նմանկումը

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ կալանքի տակ գտնվելու օրերին բացարձակ մեկուսացված է եղել, հարազատների հետ շփում չի ունեցել։

«Ես 17 օր եղել եմ մեկուսարանում, հետաքրքիր փորձ եմ ձեռք բերել: Իմ կյանքում միայն դա չի եղել, ամեն ինչով անցել եմ՝ պատերազմով, ընդհատակյա պայքարով, պաշտոնավարելով, այս փորձը չի եղել իմ կյանքում, բայց այնպես եմ իզոլացվել, որ հանկարծ ինձնից մի բառ դուրս չգա և հանկարծ մեկ բառ ինձ չհասնի, այսպիսի, այ այսպիսի ռեժիմի մեջ էի:
Մի բան կարող եմ ասել, որ  մեկուսարանում թախտաբիթի չկա հաստատ», — ասել է Քոչարյանը:
Դիտարկմանը, թե կային ժամանակներ, երբ ավելի վատ էին, Քոչարյանը արձագանքել է, որ «առանձնապես հաճելի տեղ չի» և հավելել.
«Փորձել եմ, սկսել եմ յոգա պարապել, որովհետև փոքր տարածության մեջ միայն յոգայով կարող ես անընդհատ մարզվել: Ոգիս տեղն էր, վախը չունեմ, չեմ ունեցել, չունեմ և չեմ  ունենալու, սա միանշանակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ