Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 29-ին հայտնաբերել և բերման են ենթարկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, ապա՝ ազատ արձակել։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով տեղի ունեցածին՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Պատժում են Հայաստանում իշխանափոխության ծրագիրը տապալելու ու ֆինանսները փոշիացնելու համար, ու կփորձեն մեր վրա ծախել որպես «բարեկամական ու դաշնակցային քայլ»։ Ահա թե ինչու էր Կապիրկինը հանդիպում արդարադատության նախարարի, ԲԴԽ նախագահի հետ այդ ոլորտներում «համագործակցելու համար»…
Փոքր ձկներին փուռն են տալիս, իսկ նրանց «խաղացրած» տիկնիկավարներին Պուտինը Նոր տարի է շնորհավորել՝ փորձելով հեռակա ապահովել «անձեռնամխելիություն»։
Այ թե ինչ է լինում, երբ կամովի համաձայնում ես լինել նախկին նախագահների ու Կրեմլի տիկնիկը…
Կամ ծախում են անգամ էժան գնով, կամ փողոցներն ընկած խելագարվում ու փչանում… Թերևս այս օպերայի մաս էր նաև Արցախի նախկին ղեկավարներին ծախելը»։