Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է, որ Ռուսաստանը խոստացել է գտնել և պատժել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի մեղավորներին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ, գրում է Caliber-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ կործանման օրվանից Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը կապի մեջ է Ռուսաստանի և Ղազախստանի գործընկերների հետ։
Ալիևի փոխանցմամբ՝ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն իրեն ասել է, որ քննչական խումբը հետաքննում է ավիավթարի բոլոր հնարավոր պատճառները, այդ թվում՝ «արտաքին ազդեցությունը»։
Բաստրիկինը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «ինտենսիվ միջոցներ է ձեռնարկում հանցագործներին բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար», – հավելել է Ալիևը։