ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ-ից:
«Արշակ Կարապետյանը 2024թ-ի դեկտեմբերի 5-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ (Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը), 308-րդ հոդ 1-ին մասի (Ահաբեկչությունը), 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,- հայտնեցին ՆԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ «Իզվեստիա»-ի, Մոսկվայում ձերբակալվել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։