3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած երեք նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ստելու ու մանիպուլյացիայի մեջ…

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին տասնամյակներով մեղադրել են, որ նրա բանակցած տարբերակները եղել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու/վերադարձնելու մասին։

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին տասնամյակներով մեղադրել է իր ապահոված տարբերակից ավելի վատ տարբերակներ բանակցելու / հավանություն տալու ու Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մեջ…

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան բանակցային գործընթացն ու կարգավորման տարբերակները եղել են Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ 3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած երեք նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ստելու ու մանիպուլյացիայի մեջ…
Ասեք, որ «չքնաղ է»…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ