Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանը ձերբակալվել է Մոսկվայում։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված միանգամից մի քանի հոդվածներով՝ Հայաստանում նա հետախուզվում է ձեռնարկատիրական ապօրինի գործունեության, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, իշխանությունը չարաշահելու մեղադրանքով։
Բացառված չէ, որ կարճ ժամանակ անց Մոսկվայում ձերբակալված Արշակ Կարապետյանը շատ արագ այտնվի ազատության մեջ, և սա բեմադրված հերթական շոուն լինի, Կարապետյանին քաղաքական կշիռ տալուհամար։ Ի վերջո Հայաստանում հետախուզման մեջ գտնվող բազմաթիվ անձինք կան, ովքեր ապաստանել են Մոսկվայում/Ռուսաստանում, սակայն ռուսական կողմը նրան ց ոչ ձերբակալել է, ոչ էլ հանձնել է Հայաստանին։