S7 Airlines ավիաընկերության Յուժնո-Սախալինսկ-Նովոսիբիրսկ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկի Բրատսկ քաղաքում ուղևորներից մեկի մահվան պատճառով։
Այս մասին դեկտեմբերի 30-ին հայտնել է տրանսպորտի դատախազությունը։
«Սիբիրի ավիաուղիներ 5258 չվերթը, որը թռչում էր Յուժնո-Սախալինսկից Նովոսիբիրսկ, հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում»,- ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչությունում:
Դատախազության տվյալներով՝ ուղևորներից մեկը վատացել է և ավելի ուշ՝ մահացել։