Ռուսաստանը բաց է վերականգնել ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը, սակայն առաջին քայլը պետք է կատարի Վաշինգտոնը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ դրանք հնարավոր չլինի խախտել:
«Պայմանավորվածությունները պետք է վերացնեն հակամարտության արմատական պատճառները, դրանցում պետք է ամրագրվի անխախտելիության մեխանիզմը»,- ասել է Լավրովը։