Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այսուհետ կարող են Ադրբեջանում առանց վիզայի մնալ տարեկան ոչ ավելի, քան 90 օր

Հունվարի 1-ից Ադրբեջան առանց վիզայի մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների համար կսահմանվի 90-օրյա կեցության սահմանափակում:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այսուհետ կարող են Ադրբեջանում առանց վիզայի մնալ տարեկան ոչ ավելի, քան 90 օր, հայտնում է ТАСС-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը նախատեսում է փոփոխություններ կատարել իր տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում։ Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ արձագանքելով Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության նոր կարգավորումների մասին հարցերին։

Հաջիզադեն նշել էր, որ ադրբեջանական կողմը, ինչպես արտաքին քաղաքականության մյուս հարցերում, նաև միգրացիայի և ժամանակավոր կացության հարցերում առաջնորդվելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ