Ալիևը հայտնել է Ակտաուում կործանված ինքնաթիռի վնասման պատճառը

Ակտաուում կործանված ինքնաթիռը վնասվել է գետնից պատահական գնդակոծության պատճառով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինքնաթիռը միտումնավոր չի հրակոծվել։ Ալիևի խոսքով՝ վերջնական տարբերակը հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։

«Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով: Սա ինքնաթիռին պատճառված առաջին վնասն է»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ գետնից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչի հատվածը նույնպես մեծ վնաս է կրել։

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից: Նախնական նշաններ կան:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ