Հարավային Կորեայում մարդատար ինքնաթիռ է կործանվել։
Ինչպես հայտնում է BBC-Ին, Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռում եղել է 175 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն սահել է թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Կորեական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնք ցույց են տալիս խոշոր հրդեհը, որը բռնկվել է բախումից անմիջապես հետո:
Պաշտոնական թիվը նշում է 120 մահացածի մասին։ Երկուս փրկվածները ուղևոր են և անձնակազմի անդամներից մեկը։ Reuters-ը հայտնում է, որ երկուսն էլ եղել են ինքնաթիռի հետնամասում։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի, երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կորցնել է կառավարումը թռչունների հետ բախման պատճառով։ Yonhap-ի փոխանցմամբ՝ այդ պատճառով խափանվել է շասսի կառավարման համակարգը։