ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը հայտնել է նոր կուսակցություն հիմնելու մասին.
«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։
Կուսակցության անվանումը լինելու է’ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» — ՄԱՍԿ։
Հիմնադիր Համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին», — այս մասին հայտնել է Աղազարյանը։