Ինչպես ավելի վաղ հայտնելէինք Նորատուսի «Միջազգային ռադիոցանցի» բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցվել է ՀՀ Կառավարությանը:
Հիշեցնենք, որ 76 դրվագով քրեական հետապնդում անցնող Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տիրապետելով հսկայական ֆինանսական միջոցների, իր ձեռքի տակ է վերցրել Հայաստանում գործունեություն իրականացնող մի շարք լրատվամիջոցների, ինչպես նաև մի շարք հեռուստաընկերությունների գործունեությունը, կառավարել դրանց տեղեկատվական հոսքերը, անհրաժեշտության դեպքում կատարել խմբագրական աշխատանքներ՝ նպատակ ունենալով շարունակաբար ավելացնել ազդեցությունը Հայաստանում:
Ըստ մեղադրանքի` Միքայել Մինասյանը իր մտերիմ Լիոնիդ Արևշատյանի հետ հափշտակել էր պետական ռադիոընկերության շուրջ 600 միլիոն դրամի գույքը, կատարել փողերի լվացում։ «Այդ նպատակով ստեղծվել է «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությունը, որից հետո «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերը ձևական քաղաքացիաիրավական գործարքների ներքո փոխանցվել են «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությանը, այնուհետև Միքայել Մինասյանը նշված ընկերությամբ շարունակել է ղեկավարել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը: