Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված զարգացումները։
Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Երկու երկրի արտգործնախարարությունների ղեկավարներն ընդգծել են ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները պարզելու անհրաժեշտությունը։