Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում:
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ պատճառը ուղևորներից մեկի ագրեսիվ վարքն է եղել:
«Նա անմարդկային բղավել է, ոտքերով հարվածել է աշխատակիցներին, փորձել կոտրել ելքի ապակին: Ռոման Պախոմովը սկզբում սթափ և հանգիստ է եղել, սակայն թռիչքի ժամանակ հարբել է և սկսել է բղավել, վիրավորել ուղևորներին և կռվել»,- պատմել են ինքնաթիռի ուղևորները: