Միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին դպրոց չեն ընդունի. Պուտինը օրենք է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է ռուսական դպրոցներում ընդունել միգրանտների երեխաներին, որոնք ռուսերեն չգիտեն:

Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

Ըստ օրենքի՝ միգրանտների երեխաների գրանցումը նախնական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթության կրթական ծրագրերում սովորելու համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե երեխան պետական կամ քաղաքային հանրակրթական կազմակերպությունում հաջողությամբ անցնի անվճար հիմունքներով ռուսաց լեզվի իմացության թեստավորումը, որը բավարար է այդ կրթական ծրագրերը յուրացնելու համար:

Այս դեպքում, ըստ օրենքի, ներգաղթյալ երեխաները կարող են սովորել տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթության կրթական ծրագրերում:

Օրենքը նաև սահմանում է, որ անօրինական կերպով Ռուսաստանի տարածքում գտնվող միգրանտների երեխաները չեն կարող ընդունվել դպրոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ