Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ անհետ կորածների հարազատների հետ:

Այս մասին Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո «Ազատությանը» հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը տեղեկացրել էր, որ անհետ կորածների հարազատներն Ազգային ժողովում հանդիպում են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որին մասնակցում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ