Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում են. հանդիպմանը մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը

Անհետ կորածների հարազատներ Ազգային ժողովում են, որտեղ հանդիպում է ընթանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանն ասաց, որ հանդիպումը մեկնարկել է ժամը 12:00-ին, որին մասնակցում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ