Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
«Եթե որևէ մեկը ցանկանա Սլովակիայում խաղաղ բանակցություններ կազմակերպել Ուկրաինայի հարցով, ապա մենք պատրաստ և հյուրընկալ կլինենք»,- գրել է նա:
Ավելի վաղ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Սլովակիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մի մասի անցկացման հնարավորության մասին դրական ազդանշան է: