Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաննրեում Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսում, որն Իրանից վերադառնում էր Հայաստան, եղել է 25 ուղևոր, հիմանական մասը՝ ՀՀ քաղաքացիներ: