ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների, շտապ օգնության կանչերի աճ. ինչ է հորդորում նախարարությունը

Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։

Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:

«Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

Առողջապահության նախարարություն կրկին հորդորում է.

խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը

մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար

հագնվե´ք եղանակին համանունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները

հետևե´ք անձնական հիգիենային»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ