Հայաստանը զարգանալու է, ու դա մեկ, երկու կամ տաս քաղաքական գործչից կախված չի լինելու. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

Վերջին 5-6 տարում պետությունը բավականին աջակցություն է ցուցաբերել արդյունաբերությանը, տնտեսությանը, այդ դեպքում չի կարող 5 տարի առաջ արած ներդրումը այսօր արդյունք չտալ: Ախր իլուզիաներով չի լինի՝ և՛ քաղաքականության մեջ են իլուզիաներով, և՛ տնտեսության մեջ են: Թող գնան, ըստ ոլորտի, մասնագտների հարցնեն, ոչ թե մարդկանցից, ովքեր ինչ որ բանից դժգոհ են: Այս մասին նշել է Խաչատուր Սուքիասյանը:

Նա հավելել է, որ իրեն ընտանիքը բիզնես ընտանիք է, սակայն նա պատգամավոր է ու այսօր դրանով չի զբաղվում, «Ամեն օր մի ինչ որ նկար են դնում, որ 20 բուհի շենք տարբեր ժամանակներում մենք գնելլ ենք, բայց ոչ մի շենք մենք չենք գնել, դրանք պետական սեփականություն են: Խոսեմ վերջին խայտառակության մասին. ՀՀ-ում 23-24թթ.-ներին ոսկի էր գալիս և գնում, Հայաստանում կային արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք որ կարողանում էին դրանից մի կես տոկոս վերցնել, որպես ապրանք մի քանի երկրում մրցունակ լինելու համար,իսկ մեր կայքերի լրագրողներից մեկը մի հոդված է գրում ու չակերտների մեջ նշում «կեղտոտ ոսկի» բառակապակցությունը և տարբեր մարդկանց նկարներ է դնում, այն դեպքում, որ այդ ոսկով 60 միլիոն է ՀՀ բյուջե եկել, հիմա այդ մարդը ով է այս երկրի համար»,- վրդովվեց Սուքիասյանը:

Նա, եզրափակելով իր խոսքը, շեշտեց, որ «բոլորս պետք է իրար սիրենք, պետք է հզորանանք, շատ ֆինանսներ բերենք, ինտիտուներ ստեղծենք, Հայաստանը զարգացնենք, ծառայողական կառույցներ ստեղծենք: Հայաստանը զարգանալու է, ու դա մեկ, երկու կամ տաս քաղաքական գործչից կախված չի լինելու»:

Տեսանյութը՝ այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ