Ընդդիմության գործը քննադատելն է, բայց դա պետք է արվի խորքային վերլուծություն անելուց հետո. Խաչատուր Սուքիասյան

«Ընդդիմության գործը քննադատելն է, բայց եթե իրենք ինստիտուցիոնալ քննադատեն, խորքային վերլուծություն անեն, ես երջանիկ կլինեմ ու ցանկացած երկիր երջանիկ կլինի, դրանով ավելի արագ կզարգանանք»,- ասել է Խաչատուր Սուքիասյանը՝ հավելելով, որ դա երբ տեղին չի լինում, արվում է խոսելու համար, սա բացասական է:

«Ես կոչ եմ անում ուսումնասիրեն դա, ընդհանրապես, ես խնդրանք ունեմ, ՀՀ-ում ցանկացած խնդրի դեպքում դիմեք մասնագետի, շատ վատ բան է, երբ տնային տնտեսուհին սկսում է քաղաքականությունից խոսել՝ այս պաշտոնյան ինչու գնաց, ինչի չպատասխանես: Թող դա մասնագետները ասեն, որոնք որ երկար տարիներ ուսումանասիրում են համեմատում են, սա շատ հաճելի է լսել: Ամեն մարդ իր աշխատանքով պետք է զբաղվի»,- նշել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ