Հայաստանը չի նախատեսում Azerbaijan Arilines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո չեղարկել դեպի Ռուսաստան չվերթերը։
Interfax-ին այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:
«Այս պահին նման բան նախատեսված չէ»,- ասել է նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթերի իրականացման մեջ որևէ փոփոխություն չկա,բոլոր չվերթներն իրականացվում են ըստ ժամանակացույցի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
«Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերությունը, որին պատկանում էր կործանված ինքնաթիռը, հայտարարել էր, որ հետաքննության նախնական տվյալներով՝ օդանավն ընկել է «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության պատճառով»: Կան նաև պնդումներ, թե ռուսական ՀՕՊ-ն է հարվածել: