«Աչքովս ընկավ սրանցից մեկի կոչը, որ պետք է անհապաղ Նիկոլ Փաշինյանին ՄՈՐԹԱԶԵՐԾ ԱՆԵԼ»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդեն ասել եմ՝ չեմ կարդում ռոբասեՌժիկականների գրառումներն ու մեկնաբանությունները։

Հնարավոր է՝ պատահաբար աչքովս ընկնեն, ինչպեսեւ երեկ աչքովս ընկավ սրանցից մեկի կոչը, ըստ որի՝ պետք է անհապաղ Նիկոլ Փաշինյանին ՄՈՐԹԱԶԵՐԾ ԱՆԵԼ հրապարակում, էդ կոչին դրական արձագանքողների շակալային հրճվանքի մասին է՛լ չասեմ։

Վստահ եմ, որ ավելի արնախում կոչեր էլ են հնչում քառատելու, հում-հում ուտելու, խորովելու՝ հետո ուտելու, կախելու՝ հետո ուտելու, մորթելու՝ հետո ուտելու «հայրենասիրական ազնիվ» մղումներով։

Էնպես որ՝ «անհատ» Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» սադրիչ կամ պարզապես հիմար կոչ անողին «արդար» դատարանով դատելիս չմոռանաք դատել նաեւ ընդդիմախոս արնախումներին։

Եվ անպայման չմոռանաք հոգեցունց ու ճռճռան ստատուսներ քերթել, որ մնաք Հայոց պատմության «մագաղաթյա» էջերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ