Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվել է. ԱԺ նախագահը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է նրանց հետ և առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Անհետ կորածների հարազատները ներս են մտել խորհրդարան:

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ ճանապարհն արդեն բաց է, երթևեկությունը վերականգնվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ