Նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ. Զուրաբիշվիլին խոստացել է մանրամասներ հայտնել

Նախագահի երդմնակալությունն օրինական ուժ չունի, այնպես որ ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել: Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան:

Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ մանրամասները հայտնի կդառնան կիրակի օրը:

Հարցին, թե ինչ է մտադիր անել կիրակի օրը, քանի որ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունն է նախատեսված, Զուրաբիշվիլին ասել է.

«Այդ հարցին ես չեմ կարող ձեզ պատասխանել, քանի որ իշխող կուսակցությունը մեր կիրակնօրյա ծրագրերի մասին պետք է իմանա միայն կիրակի օրը, այլ ոչ թե ավելի վաղ ։ Ամենակարևոր բանը, որ մենք պետք է իմանանք այս օրվա մասին, այն է, որ նախագահի ընտրությունը, ինչպես նաև նրա երդմնակալությունը օրինական ուժ չունեն, այնպես որ ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել: Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան», — նշել Է նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին տեղի է ունենալու Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ