ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնականներ Վարդուհի Մանուկյանը և Լիլիա Բադալյանն այցելել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և
տիկին Հակոբյանի անունից նվերներ հանձնել բուժում ստացող երեխաներին:
«Թեեւ COVID-19-ով ես վարակված չեմ, իսկ ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի համաձայն կոնտակտավորների մեկուսացում այլևս չի պահանջվում, այնուամենայնիվ այս տարի խախտեցի ավանդույթը եւ չայցելեցի մեր փոքրիկների Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը շնորհավորելու։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 56 երեխա, որոնցից 21-ը` ստացիոնար: Բոլորին շնորհավորում եմ եւ մաղթում շուտափույթ եւ
լիարժեք ապաքինում:
Այս առիթով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկներին, ովքեր անմնացորդ նվիրված են իրենց առաքելությանը եւ ջանք չեն խնայում երեխաներին բուժելու համար»,- սոցցանցի իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր քովիդի դրական ախտորոշման մասին: