ՔԿԾ-ն՝ ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 17։00-ը։

«2025 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին:

Վերջին օրերին հերթերից խուսափելու համար ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել։

Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք, տեղեկացնում ենք նաև, որ արգելվում է որպես հանձնուք բերել ալկոհոլային խմիչքներ կամ սպիրտ պարունակող ցանկացած հեղուկ։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 13․04․2023 թ․ թիվ 543-Ն որոշման 8-րդ հոդվածի 122 կետում ներկայացված է այն առարկաների ցանկը, որոնք ազատազրկված անձինք իրավունք չունեն ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքներով և ծանրոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ