Հաշվի առնելով Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական հետաքննության արդյունքները և ռիսկերը, որոնք կարող են ծագել թռիչքների անվտանգության ապահովման հարցում, Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության որոշմամբ Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության (AZAL) թռիչքները դեկտեմբերի 28-ից մինչև վերջնական հետաքննության ավարտը կդադարեցվեն Ռուսաստանի հետևյալ օդանավակայանները՝ Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա։
Ավիաընկերությունը կշարունակի թռիչքները դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Աստրախան, Կազան և Նովոսիբիրսկ՝ հետևելով թռիչքների անվտանգության բոլոր պահանջներին և կանոններին։