Ադրբեջանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում մեղադրել է Ռուսաստանին՝ Գրոզնիում Ադրբեջանի ավիաուղիների Embraer E190AR ինքնաթիռը խոցելու մեջ։
«Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնիի երկնքում։ Սա հերքելն անհնար է։ Նրանք, ովքեր դա արել են, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և պետք է փոխհատուցում տրվի։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան լրատվամիջոցների հարցին, ասել էր, որ Կրեմլը «անշուշտ տեսել է» Մուսաբեկովի հայտարարությունը, սակայն հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։